ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԵԱ․ Գարիկ Կարապետյանը պարգեւատրվեց 3 ոսկե, Սիմոն Մարտիրոսյանը՝ 3 արծաթե մեդալներով

ԵԱ․ Գարիկ Կարապետյանը պարգեւատրվեց 3 ոսկե, Սիմոն Մարտիրոսյանը՝ 3 արծաթե մեդալներով

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տեղի ունեցավ տղամարդկանց 109 կգ քաշային կարգի հաղթողի եւ մեդալակիրների պարգեւատրման արարողությունը:

Այս քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճած Գարիկ Կարապետյանը պարգեւատրվեց երկամարտի ոսկե մեդալով եւ առանձի վարժությունների փոքր ոսկե մեդալներով:

Փոխչեմպիոն դարձավ Սիմոն Մարտիրոսյանը պարգետատրվեց երկամարտի արծաթե եւ առանձին վարժությունների փոքր արծաթե մեդալներով:

Բրոնզե մեդալակիր դարձավ ռումինացի Լուիս Մանուել Ռոդրիգրեսը, որը երկամարտում հավաքեց 390 կգ (180+210):

Գարիկ Կարապետյանը երկամարտում հավաքեց 411 կգ արդյունք (185 + 226),   Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում գրանցեց 406 կգ արդյունք (180+225):

Գարիկ Կարապետյանի պատվին Քիշնեւի մարզադահլիճում հնչեց Հայաստանի հիմնը:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը առաջին ոսկե մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնությունում:

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմն արդեն նվաճել է երկամարտի 8 մեդալ՝ 1 ոսկի, 5 արծաթ, 2 բրոնզ:

Առաջին մեդալը նվաճել է 2024 թ. Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ ճանաչված Ալեքսանդրա Գրիգորյանը, որը դարձել է արծաթե մեդալակիր (202, 85+117): Արծաթե մեդալներ են նվաճել նաեւ Գոռ Սահակյանը (338, 153+185), Ռաֆիկ Հարությունյանը (343 կգ, 158+185), Աննա Ամրոյանը (231 կգ, 100+131):

Բրոնզե մեդալակիրներ են դարձել Գառնիկ Չոլակյանը (275 կգ, 124+151) եւ Դավիթ Հովհաննիսյանը (376 կգ, 173+203):

Ապրիլի 20-ին մրցահարթակ դուրս կգան նաեւ 87 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչներ Տաթեւ Հակոբյանը եւ Լիանա Գյուրջյանը:

  • Կիսվել: