ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԵԱ. Գարիկ Կարապետյանը առաջինն է պոկում վարժությունից հետո, Սիմոն Մարտիրոսյանը՝ երկրորդը

ԵԱ. Գարիկ Կարապետյանը առաջինն է պոկում վարժությունից հետո, Սիմոն Մարտիրոսյանը՝ երկրորդը

Գարիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը առաջինն են Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Տղամարդկանց 109 կգ քաշայինների պայքարում պոկում վարժությունից հետո Գարիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալակիր է, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոքր արծաթե:

Գարիկ Կարապետյանը առաջին մոտեցմամբ չկարողացավ պոկել 180 կգ-ոց ծանրաձողը: Երկրորդ փորձով հաջողությամբ բարձրացրեց ծանրաձողը: Երրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 185 կգ, որը հաջողությամբ պոկեց Գարիկ Կարապետյանը եւ նվաճեց այս վարժության փոքր ոսկե մեդալը:

Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում մեկնարկեց 176 կգ-ով: Աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոնը հաջողությամբ պոկեց, բայց մրցավարներից մեկը քաշը չհաշվեց: Ժուրիի քննարկումից հետո Սիմոն Մարտիրոսյանի առաջին մոտեցումը չհաշվեցին: Երկրորդ մոտեցման համար Հայաստանի մարզիչները պատվիրեցին 181 կգ: Սիմոն Մարտիրոսյանը ձախողեց: Երրորդ մոտեցամբ պոկեց 181 կգ-ը: Այս վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:

  • Կիսվել: