հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
ԵԱ․ Դավիթ Հովսեփյանն ու Արթուր Մալխասյանը՝ բրոնզե մեդալակիրներ

ԵԱ․ Դավիթ Հովսեփյանն ու Արթուր Մալխասյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց եւս երկու բրոնզե մեդալ։

Մարզական սամբոյի 58 կգ քաշային կարգում երրորդ տեղը գրավեց Դավիթ Հովսեփյանը, մարտական սամբոյի 79կգ քաշային կարգում՝ Արթուր Մալխասյանը, հաղորդում է ՀՍՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Առաջին օրը բրոնզե մեդալակիրներ էին դարձել Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ) եւ Ավետիք Պողոսյանը (88 կգ) մարտական սամբոյում։

  • Կիսվել: