ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԵԱ. այսօր մրցահարթակ դուրս կգան Սիմոն Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը և ևս 4 հայ ծանրորդ

ԵԱ. այսօր մրցահարթակ դուրս կգան Սիմոն Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը և ևս 4 հայ ծանրորդ

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 20-ին Հայաստանը կունենա 6 ներկայացուցիչ: Տղամարդկանց պայքարում կլինեն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գարիկ Կարապետյանը (109 կգ), Արա Աղանյանը (102 կգ) ևՊետրոս Պետրոսյանը (102 կգ): Կանանց պայքարում մրցահարթակ դուրս կգան Տաթեւ Հակոբյանը (87 կգ) ևԼիանա Գյուրջյանը (87 կգ):

Առաջինը մրցահարթում կլինեն 102 կգ քաշայիններ Արա Աղանյանը ևՊետրոս Պետրոսյանը:

Այս քաշային կարգում տիտղոսի համար կմրցի 10 ծանրորդ: Արա Աղանյանի նախնական հայտը երկամարտում 390 կգ է, Պետրոս Պետրոսյանը երկամարտում հայտավորվել է 385 կգ-ով:

Տղամարդկանց 102 կգ քաշայինների A  խմբի պայքարը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին:

Տղամարդկան 109 կգ քաշայինների պայքարում Հայաստանի հավաքականից մրցահարթակ դուրս կգան Գարիկ Կարապետյանը և Սիմոն Մարտիրոսյանը:

Այս քաշային կարգում տիտղոսի համար մրցում են 10 ծանրորդ: Ֆավորիտները Հայաստանի ներկայացուցիչներն են, որոնք ներկայացել են երկամարտի նախնական ամենաբարձր՝ 400 կգ հայտով:

Տղամարդկանց 109 կգ քաշայինների A պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին:

  • Կիսվել: