ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԵԱ. Արթուր Ալեքսանյանը մեկնարկեց վստահ հաղթանակով

ԵԱ. Արթուր Ալեքսանյանը մեկնարկեց վստահ հաղթանակով

Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) առաջին հաղթանակը տարավ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

2024 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշը 1/8 եզրափակիչում մրցեց  էստոնացի Ռիչարդ Կարելսոնի հետ եւ հաղթեց 5:1 հաշվով: 

Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օր հաղթանակով է մեկնարկել նաեւ Սլավիկ Գալստյանը, որը հաղթեց ժամանակից շուտ 9:0 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Օլեկսանդր Գրուշինին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, 67 կգ քաշային Գալստյանը 1/8 եզրափակիչում 9:0 հաշվով պարտության մատնեց , Եվրոպայի փոխչեմպիոն,: Գոտեմարտի մեկնարկում մրցակցի գլխի հարվածից Գալստյանը հոնքի վնասվածք ստացավ: Գոտեմարտը դադարեցվեց, հայ ըմբիշը բուժզննում անցավ, հոնքը վիրակապեցին, որից հետո աշխարհի բրոնզե մեդալակիրը մի քանի դիտարժան գլորումներոբ հաշիվը դարձրեց 9:0 եւ հաղթեց ժամանակից շուտ առաջին մրցափուլը դեռ չավարտված:

  • Կիսվել: