հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ Բարսելոնան հայտարարեց Լևանդովսկու հեռանալու մասին

Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ Բարսելոնան հայտարարեց Լևանդովսկու հեռանալու մասին

Կատալոնական «Բարսելոնան» սոցցանցերի իր պաշտոնական էջերում հրաժեշտ է տվել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին, որը հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին, գրում է armsport.am-ը:

​«Եկար որպես աստղ՝ հեռանում ես որպես լեգենդ։ Շնորհակալություն քեզ, Ռոբերտ Լևանդովսկի, յուրաքանչյուր գոլի, յուրաքանչյուր պայքարի և այս գույների ներքո անցկացրած յուրաքանչյուր կախարդական ակնթարթի համար։ Կուլեներ ընդմիշտ», — ասված է «կապտանռնագույնների» տարածած հաղորդագրության մեջ։

​Հիշեցնենք, որ Լևանդովսկին «Բարսելոնա» էր տեղափոխվել 2022 թվականի ամռանը։ Այս ընթացքում 37-ամյա լեհ հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 191 հանդիպում՝ դառնալով 119 գոլի և 24 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Կատալոնական ակումբի կազմում նա երեք անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, երեք անգամ դարձել երկրի Սուպերգավաթակիր և մեկ անգամ հաղթել Իսպանիայի գավաթի խաղարկությունում։

  • Կիսվել: