«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ մայիսի 25-26-ը Դինամո մարզադահլիճում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը։
Վայրը՝ «Դինամո» մարզադահլիճ, սկիզբը՝ ժամը 11:00:
Մուտքն ազատ է:
«Եկե՛ք աջակցենք մեր մարզիկներին և տեսնենք՝ ո՞վ կտանի գավաթն այս տարի»,- ասված է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: