Դիասը համաձայնել է միանալ «Բավարիային»
Լուիս Դիասը «Բավարիային» հայտնել է, որ համաձայն է միանալ ակումբին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մյունխենցիների մարզական տնօրեն Մաքս Էբերլը կոնկրետ առաջարկով դիմել է «Լիվերպուլի» վինգերին: Կողմերը քննարկել են համագործակցության ֆինանսական պայմանները։
«Բավարիայի» աշխատանքը «Լիվերպուլի» վինգերի հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ հանգստյան օրերին ավելի ինտենսիվ է դարձել: Ըստ Bild -ի՝ կոլումբիացին Բունդեսլիգայի չեմպիոններին վստահեցրել է, որ պատրաստ է տեղափոխությանը, թեև «կարմիրների» հետ բանակցություններ դեռ չեն անցկացվել:
Այս պահին Դիասը դարձել է մյունխենցիների հիմնական թեկնածուն։