Դավիթ Մաթեւոսյանը՝ Երեւանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող
Մայիսի 23–24-ը Երեւանի հեծանվահրապարակում անցկացված «Երեւանի բաց առաջնություն» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ են նվաճել տարբեր մրցաձեւերում:
Երեւանի բաց առաջնությանը մասնակցել են Հայաստանի, Վրաստանի եւ Իրանի մարզիկները։ Այս մասին հայտնում է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան:
Հայաստանի հավաքականի անդամներից պատանիների խմբում երեք ոսկե մեդալ է նվաճել Դավիթ Մաթեւոսյանը՝ դառնալով բացարձակ չեմպիոն: Պատանի հեծանվորդը ոսկե մեդալներ է նվաճել 500 մետր տեղից մեկնարկ, Scratch եւ Elimination (խմբային դուրս գալով) մրցաձեւերում:
Նույն տարիքային խմբում Սերգեյ Պետրոսյանը 500 մ տեղից մեկնարկ մրցաձեւում նվաճել է բրոնզե մեդալ:
Երիտասարդների խմբում Հայաստանի ներկայացուցիչ Ալեն Միրզոյանը արծաթե մեդալներ է նվաճել Scratch եւ Elimination (խմբային դուրս գալով) մրցաձեւերում:


