Դավիդ Տրեզեգեն այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն
Այսօր տեղի է ունեցել Հայաստանում «Յուվենտուս» ակումբի ակադեմիայի շինարարական աշխատանքների մեկնարկին նվիրված արարողությունը, գրում է armsport.am-ը:
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Յուվենտուսի» լեգենդ, ՈւԵՖԱ-ի դեսպան Դավիդ Տրեզեգեն և «Յուվենտուս» ակումբի ակադեմիաների համակարգողը շրջայց են կատարել Ավանի «Յուվենտուս» ակադեմիայի տարածքում՝ ծանոթանալով շինարարական աշխատանքներին:
Այնուհետև Դավիդ Տրեզեգեն այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն, որտեղ երեխաների հետ ֆուտբոլ է խաղացել: