հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. ՊՍԺ – Արսենալ. մեկնարկային կազմեր

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. ՊՍԺ – Արսենալ. մեկնարկային կազմեր

Այսօր՝ մայիսի 30-ին, Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կզարդարի ՊՍԺ – «Արսենալ» հանդիպումը, գրում է armsport.am-ը:

Նշենք, որ Ֆրանսիայի նորաթուխ չեմպիոն ՊՍԺ-ն մրցաշարի գործող գավաթակիրն է։ Անցյալ մրցաշրջանում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը փարիզյան ակումբի պատմության մեջ առաջին անգամ նվաճեց ականջավոր գավաթը՝ եզրափակիչում 5-0 հաշվով առավելության հասնելով Միլանի «Ինտերի» նկատմամբ։

Ինչ վերաբերում է Անգլիայի նորընծա չեմպիոններին, ապա «զինագործները» իրենց պատմության մեջ միայն մեկ անգամ են հանդես եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում՝ 20 տարի առաջ, և 1-2 հաշվով զիջել են «Բարսելոնային»։

Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին։

Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.

 

ՊՍԺ․

«Արսենալ»․

  • Կիսվել: