«Չելսին»՝ Կոնֆերենցիաների լիգայի գավաթակիր
Լոնդոնի «Չելսին» նվաճեց ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի գավաթը։ Լեհաստանի Վրոցլավ քաղաքում տեղի ունեցած եզրափակիչում իտալացի Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը մրցեց իսպանական «Բետիսի» հետ եւ հասավ կամային հաղթանակի 4:1 հաշվով։
9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Բետիսի» մարոկկացի կիսապաշտպան Էզ Աբդեն։
65-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը։ 5 րոպե անց «Չելսիի» հաղթական գոլը խփեց սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը։ 83-րդ րոպեին աչքի ընկավ նաեւ անգլիացի հարձակվող Ջեյդոն Սանչոն, ավելացված առաջին րոպեին՝ էկվադորցի կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն։
Երկու գոլային փոխանցում կատարեց անգլիացի կիսապաշտպան Քոուլ Փալմերը։
«Չելսին» առաջին անգամ հաղթեց այս մրցաշարում։ Լոնդոնյան թիմը նաեւ Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի կրկնակի գավաթակիր է, 2 անգամ էլ նվաճել է Եվրոպայի սուպերգավաթը։
«Բետիսն» առաջին անգամ էր դուրս եկել եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ։
Կոնֆերենցիաների լիգա, եզրափակիչ
«Բետիս» - «Չելսի»՝ 1:4 (տեսանյութ)
Էզ Աբդե, 9 - Էնցո Ֆերնանդես, 65, Նիկոլաս Ջեքսոն, 70, Ջեյդոն Սանչո, 83, Մոյսես Կայսեդո, 90+1