երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Բռնցքամարտիկը նnկաnւտից մի քանի օր անց մահացել է

Բռնցքամարտիկը նnկաnւտից մի քանի օր անց մահացել է

Տանզանիացի բռնցքամարտիկ Հասան Մգայան մահացել է մի քանի օր անց իր հայրենակից Պոլ Էլիասի հետ մենամարտից հետո: Այս մասին հայտնում է thecitizen.co.tz-ը։

Աղբյուրը պարզաբանում է, որ Մգայան այդ մենամարտում վաղաժամ պարտություն է կրել։

Դեկտեմբերի 27-ին` Դար Էս Սալամ քաղաքում տեղի ունեցած մենամարտի հինգերորդ ռաունդում նա ընդունել է մի քանի հարված գլխին և հայտնվել նոկաուտում՝ ընկնելու պահին կծելով իր լեզուն, որը խրվել է կոկորդում։

Մենամարտից անմիջապես հետո Մգայան տեղափոխվել է տեղի հիվանդանոց, սակայն մի քանի օր անց մահացել է։ Համաշխարհային բռնցքամարտի խորհուրդը (WBC) իր խորին ցավակցություններն է հայտնել մարզիկի ընտանիքին և ընկերներին։

  • Կիսվել: