ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը դարձել է փոխչեմպիոն, թեպետ եզրափակիչ մենամարտում հաղթանակ պետք է շնորհվեր. Ֆեդերացիա

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը դարձել է փոխչեմպիոն, թեպետ եզրափակիչ մենամարտում հաղթանակ պետք է շնորհվեր. Ֆեդերացիա

Հայաստանի հավաքականը Աշխարհի գավաթն ավարտել է մեկ արծաթե մեդալով։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նշում է, որ Դավիթ Չալոյանը դարձել է փոխչեմպիոն, թեպետ Չալոյանին եզրափակիչ մենամարտում հաղթանակ պետք է շնորհվեր, սակայն հերթական անգամ մրցավարները աչքի են ընկել անհասկանալի որոշումներով` 3։2 հաշվով մենամարտը նվիրելով մրցակցին։

«Մրցավարական անտրամաբանական բազմաթիվ որոշումների պատճառով մեր որոշ մարզիկներ էլ զրկվեցին մեդալից։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան` Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ արդեն իսկ բողոք է ներկայացրել WORLD BOXING և հետամուտ է լինելու, որպեսզի մրցավարական անադրադր որոշումները վերլուծվեն ու հետաքննվեն, իսկ մեղավորները պատժվեն։

  • Կիսվել: