ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Բասկետբոլի SADA CUP. Հայաստանի հավաքականի 2-րդ անընդմեջ հաղթանակը

Բասկետբոլի SADA CUP. Հայաստանի հավաքականի 2-րդ անընդմեջ հաղթանակը

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ SADA CUP բասկետբոլի միջազգային մրցաշարում, գրում է armsport.am-ը:

Ռեքս Կալամյանի գլխավորած հավաքականը լարված պայքարում 77:73 հաշվով առավելության հասավ Իրանի հավաքականի նկատմամբ:

Հիշեցնենք, որ մեկնարկային խաղում Հայաստանի թիմը 94։59 հաշվով հաղթել էր թիմ ԱՄՆ-ին:

Մրցաշարում վերջին խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի հունիսի 26-ին՝ մրցելով Սիրիայի թիմի հետ:

  • Կիսվել: