Բասկետբոլի հավաքականի 5 անդամներ ազատվեցին զինծառայությունից
Կառավարությունը Հայաստանի բասկետբոլի հավաքականի 5 անդամների ազատեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:
Զինծառայությունից ազատվեցին Արկադի Սամվելի Սուրուջյանը, Մհեր Ալեքսանի Պետրոսյանը, Միքայել Արայի Պողոսյանը, Արկադի Սուրենի Մկրտիչյանը և Անդրե Մ Քորիի Սփայթը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ նախագահի հրամանագրերով այդ անձանց քաղաքացիություն է շնորհվել, որից հետո նրանց տարկետում է տրվել զինծառայությունից:
Այս անձինք Հայաստանի Հանրապետության բասկետբոլի ազգային հավաքական թիմի կազմում նախապատրաստվելու և մասնակցելու են Եվրոպայի առաջնության նախընտրական փուլերի խաղերին:
Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել նրանց ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից: