Ազատության հրապարակում կկայանա «SHE PLAYS 2025» աղջիկների ֆուտբոլային փառատոնը
Հունիսի 14-ին Ազատության հրապարակում (Օպերա) կկայանա «SHE PLAYS 2025» աղջիկների ֆուտբոլային փառատոնը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։
Փառատոնը իրականացվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, ՖԻՖԱ-ի աջակցությամբ և «Street Ball Armenia»-ի հետ համատեղ:
Տարիքային խմբերը՝
Մ-12 (2013-2014)
Մ-15 (2010-2012)
Մինչև 12 տարեկանների հավաքագրումը կատարվում է ՀՖՖ-ի կողմից՝ ՀՖՖ դպրոցական առաջնությունների մասնակցությամբ:
Մինչև 15 տարեկանների (2010, 2011, 2012) գրանցումներն արդեն բաց են, գրանցվել կարող եք մինչև հունիսի 5-ը ներառյալ հետևյալ հղումով՝ https://forms.gle/Zj2YKYnZWQct9WGQ9
Մրցաշարերի ֆորմատ
Խմբային փուլ , Փլեյ-օֆֆ , Եզրափակիչ
Ժամանակ
1 խաղակես 4-5 րոպե (ժամանակը կախված է թիմերի քանակից)
Խաղացողների թիվը՝ 3-4
Խաղում են 3-ը 3-ի դեմ՝ 1-ական փոխարինման հնարավորությամբ:
Դարպասապահ չկա
Մասնակցությունն անվճար է:
«Փառատոնի մասին ավելին իմանալու համար հետևե՛ք streetballarmenia և armenian_wf ինստագրամյան էջերին:շ
Հարցերի դեպքում կարող եք գրել streetballarmenia ինստագրամյան էջին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին. ամեն օր՝ ժամը 12:00-20:00, 044798098, 044889255»,- ասված է հաղորդագրության մեջ։