ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը. արդյունքներ

Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը. արդյունքներ

Ավարտվեց աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը, հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից:
 
Այսօր անցկացվեց 4 խաղափուլ:
 
Հայ շախմատիստների արդյունքները 9 խաղափուլից հետո՝
 
Շանթ Սարգսյան՝ 5.5 միավոր
Հայկ Մարտիրոսյան՝ 5.5 միավոր
Կարեն Գրիգորյան՝ 5.5 միավոր
Զավեն Անդրիասյան՝ 5 միավոր
Տիգրան Պետրոսյան՝ 4 միավոր
Էմին Օհանյան՝ 4 միավոր
Արամ Հակոբյան՝ 4 միավոր
Ռոբերտ Հովհաննիսյան՝ 4 միավոր
 
Հայ շախմատիստուհիների արդյունքները 8 խաղափուլից հետո՝
 
Աննա Սարգսյան՝ 5 միավոր
Էլինա Դանիելյան՝ 4.5 միավոր
Մարիամ Մկրտչյան՝ 3 միավոր
 
Վերջին խաղային օրը կմեկնարկի դեկտեմբերի 28-ին՝ Հայաստանի ժամանակով 23:00-ին:
 
Դեկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա կայծակնային շախմատի առաջնությունը:

  • Կիսվել: