ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ավարտվեց 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը․ Հայտնի են հայ շախմատիստուհիների գրանցած արդյունքները

Ավարտվեց 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը․ Հայտնի են հայ շախմատիստուհիների գրանցած արդյունքները

Հունաստանի Հռոդոս կղզում ավարտին մոտեցավ 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:

Չեմպիոն դարձավ սերբ միջազգային վարպետ Թեոդորա Ինյացը, ով 11 հնարավորից վաստակեց 9.5 միավոր: Ռումինացի միջազգային վարպետ Իրինա Բուլմագան 8 միավորով դարձավ արծաթե մեդալակիր, իսկ էստոնացի միջազգային վարպետ Մաի Նարվան 8 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:

Ներկայացնում ենք մեր բոլոր հայ շախմատիստուհիների արդյունքները.

ՄՎ Լիլիթ Մկրտչյան՝ 7.5 միավոր

ՄԳ Էլինա Դանիելյան՝ 7 միավոր

ԿՄՎ Մարիամ Մկրտչյան՝ 6.5 միավոր

ԿՖՎ Աննա Խաչատրյան՝ 6.5 միավոր

ԿՄՎ Սուսաննա Գաբոյան՝ 6.5 միավոր

ԿՄԳ Մարիա Գևորգյան՝ 5 միավոր

Սոնա Կրկյաշարյան՝ 5 միավոր

Անի Նահապետյան՝ 4 միավոր

Գաբրիելա Հարությունյան՝ 4 միավոր

  • Կիսվել: