ATP-250․ Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ժնեւում (Շվեյցարիա) անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Հայ թենիսիստի մրցակիցն աշխարհի 62-րդ ռակետ Կեյ Նիսիկորին էր, որը 5:7, 2:5 հաշվի ժամանակ հրաժարվել է պայքարից։ Հանդիպումը մեկնարկել էր նախորդ օրը եւ անավարտ էր մնացել անձրեւի պատճառով եւ պետք է շարունակվեր այսօր։
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 41-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշի եւ աշխարհի 128-րդ ռակետ, ավստրիացի Սեբաստիան Օֆների դիմակայության հաղթողը։
Ժնեւի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 596 հազար եվրո է։