ATP-250. Ջոկովիչը 38-ամյակի օրը հաղթեց եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթակի, սերբ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ժնեւում (Շվեյցարի) անցկացվող ATP-250 մրցաշարի կիսաեզրափակիչ։
Աշխարհի 6-րդ ռակետը ծննդյան 38-րդ տարեդարձի օրը մրցեց աշխարհի 39-րդ ռակետ, իտալացի Մատեո Առնալդիի հետ եւ հաղթեց 6:4, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 36 րոպե։
Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 25-րդ ռակետ, ավստրալացի Ալեքսեյ Պոպիրինի եւ աշխարհի 90-րդ ռակետ, բրիտանացի Քեմերոն Նորիի դիմակայության հաղթողը։
Ժնեւի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 596 հազար եվրո է։