ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Ատալանտան» պարտության մատնեց «Բոլոնիային»

«Ատալանտան» պարտության մատնեց «Բոլոնիային»

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Ատալանտան» Բերգամոյում մրցեց «Բոլոնիայի» հետ եւ հաղթեց 2:0 հաշվով։

Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը հանդիպման հաշիվը բացեց արդեն երրորդ րոպեին իտալացի հարձակվող Մատեո Ռետեգիի գոլի շնորհիվ։ 21-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչը։

«Ատալանտան» 61 միավորով երրորդն է, «Բոլոնիան» 5-րդն է՝ 57 միավոր։

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Ատալանտա» - «Բոլոնիա»՝ 2:0 (տեսանյութ)

Մատեո Ռետեգի, 3, Մարիո Պաշալիչ, 21

  • Կիսվել: