Աշխարհի գավաթ․ հինգ հայ մարմնամարզիկներ եզրափակիչ փուլում են
Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի հինգերորդ փուլում հինգ հայ մարմնամարզիկներ նվաճել են եզրափակիչ փուլի ուղեգիր։
Նժույգ թափեր վարժությունում երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը և երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը հիանալի հանդես եկան և անցան եզրափակիչ փուլ։ Համլետ Մանուկյանը վաստակեց 14.666 միավոր, իսկ Մամիկոն Խաչատրյանը՝ 14.400 միավոր։
Ավելի ուշ նրանց միացան նաև Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը, որոնք օղակների վարժությունում վաստակեցին համապատասխանաբար 14.000 և 14.300 միավոր։
Դոհայում անցկացվող աշխարհի գավաթի հինգերորդ փուլին Հայաստանի հավաքականից կմասնակցի նաև Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը։