ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արթուր Դավթյանը՝ սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր

Արթուր Դավթյանը՝ սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը Խորվաթիայում ընթացող մրցաշարում երրորդ տեղն է զբաղեցրել հենացատկի վարժությունում: Այդ մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
 
Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող է:
Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթողի կոչմանն արժանացել էր Համլետ Մանուկյանը, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

  • Կիսվել: