Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում
Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հաղթողի կոչմանն արժանացել է հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,499 միավոր։
Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի փուլերի եռակի հաղթող։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ հաղթող էր ճանաչվել նաև Համլետ Մանուկյանը՝ հավասարը չունենալով նժույգ թափեր վարժությունում։ Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը դարձել էր արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր։