ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արթուր Դավթյանը ևս դուրս է եկել աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակիչ

Արթուր Դավթյանը ևս դուրս է եկել աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակիչ

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե և արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը ևս դուրս է եկել Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հինգերորդ փուլի եզրափակիչ:

 

Հենացատկի վարժության որակավորման փուլում Դավթյանը 13,899 միավոր է հավաքել և երրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ:

 

Հիշեցնենք՝ աշխարհի գավաթի հինգերորդ փուլի որակավորման փուլն ավելի վաղ հաղթահարել են Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը:

  • Կիսվել: