Արթուր Դավթյանն առաջին տեղով դուրս է եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթի 6-րդ փուլ
Սպորտային մարմնամարզության Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում դուրս է եկել հենացատկի եզրափակիչ:
Դավթյանը Կահիրեում ընթացող մրցաշարի որակավորման փուլում 14,566 միավորով գրավել է առաջին տեղը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ օղակների վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը, նժույգ թափերում` Համլետ Մանուկյանը: