Արթուր Ավետիսյանը՝ World Challenge Cup-ի հաղթող
Արթուր Ավետիսյանը դարձել է սպորտային մարմնամարզության World Challenge Cup միջազգային մրցաշարի հաղթող:
Աշխարհի գավաթի բացարձակ հաղթողն առաջինն էր օղակներ վարժությունում՝ հավաքելով 14.233 միավոր: Այս մրցաձևում երկրորդը Գերմանիան ներկայացնող Արթուր Սահակյանն էր:
«World Challenge Cup» սպորտային մարմնամարզության մրցաշարն անցկացվում էր Բուլղարիայի Վառնա քաղաքում։


