Հայաստանից երեք մարմնամարզիկ կմասնակցի Փարիզի «World Challenge Cup»-ին
Սեպտեմբերի 24-ից 28-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կանցկացվի սպորտային մարմնամարզության «World Challenge Cup» մրցաշարը։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
Հայաստանը մրցաշարում կներկայացնեն Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը և Գագիկ Խաչիկյանը։



