Արթուր Ալեքսանյանը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որտեղ հայ լեգենդար ըմբիշը փորձում է ձեռքի սեղմման ուժը:
Ընդ որում, Ալեքսանյանն իր ցուցանիշով գերազանցել է իրանցի ըմբիշ Ամիր Ռեզա Մասուրիի արդյունքը, որն ըստ UWW-ի համաշխարհային ռեկորդ է:
Հիշեցնենք՝ Արթուր Ալեքսանյանը Սլովակիայում է, որտեղ կպայքարի Եվրոպայի 8-րդ չեմպիոնության համար: