ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արշակ Բեկչյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Արշակ Բեկչյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Լիմասոլում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում 64կգ Արշակ Բեկչյանը դարձել է փոխչեմպիոն։ Այս մասին տեղեկացնում է Սամբոյի ֆեդերացիան։
 
79կգ քաշային Սամվել Ղազարյանը, 98կգ Էրիկ Սաղաթելյանը և +98կգ Արսեն Հայրապետյանը նվաճել են բրոնզե մեդալներ։
 
Հիշեցնենք՝ Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Արման Ավանեսյանը ոսկե մեդալ էր նվաճել Կիպրոսում անցկացվող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:

Հայաստանի մեծահասակերի հավաքականը ԵԱ-ում ելույթներն ավարտել է 1 ոսկե և 5 բրոնզե մեդալով: Հայաստանի թիմից պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել մարտական սամբոյի ներկայացուցիչներ Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ), Արթուր Մալխասյանը (79 կգ) և մարզական սամբոյի ներկայացուցիչ Դավիթ Հովսեփյանը (58 կգ):

  • Կիսվել: