Արման Ծառուկյանը մենամարտ կանցկացնի Մոսկվայում
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC-ի դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը Մոսկվայում կանցկացնի գրեփլինգի մենամարտ։
ADXC 10 մրցաշարում նրա մրցակիցը կլինի բրազիլացի Պատրիկի Ֆրեյրը։ Մենամարտը տեղի կունենա մայիսի 31-ին։
Այս տարվա հունվարին մեջքի վնասվածքի պատճառով Ծառուկյանը վերջին պահին հրաժարվել էր UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ տիտղոսային մենամարտից։