Արման Ծառուկյանը կմենամարտի՝ համազգեստին Եռագույնը, հայկական լեռներն ու ռուսական արջը
Խառը մարտարվեստների (MMA) թեթև քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) UFC 331 մրցաշարում կմենամարտի համազգեստով, որն իր մտահղացումն է։
Արման Ծառուկյանի մրցակիցը կլինի UFC դասակարգման 10-րդ համար, բրազիլացի Մաուրիսիո Ռուֆին։ Մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում։
UFC и Venum պատրաստել են նոր, անհատական շորտեր Արման Ծառուկյանի համար՝ անհատական դիզայն, որտեղ գրեթե յուրաքանչյուր մանրուք ունի իր իմաստը։ Նա նշել է, որ UFC-ին ուղարկել է այն, ինչ ուզում էի տեսնել շորտերի վրա։
Ծառուկյանը ներկայացրել է, թե ինչ է պատկրված համազգետի վրա. «Հայաստանի դրոշը, հայկական լեռները, ռուսական արջը ու Բեթմանի լոգոն»։
sport24.ru-ին ասել է. «Արջը Ռուսաստանի պատվին է, իսկ ես ապրում եմ Ռուսաստանում։ Ինձ ինչ-որ խորհրդանիշ էր պետք։ Կային նաև Ռուսաստանի համար գաղափարներ, այդ թվում՝ մատրյոշկա տիկնիկ և Կարմիր հրապարակի տաճարը։ Արջն ինձ համար ավելի հարազատ է»։



