ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արման Ծառուկյանն Արսեն Հարությունյանի, Էդուարդ Վարդանյանի և Արմեն Ղուլյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ

Արման Ծառուկյանն Արսեն Հարությունյանի, Էդուարդ Վարդանյանի և Արմեն Ղուլյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանի, խառը մենամարտերի անվանի հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանի և Մոսկվայի մարզի MMA-ի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Ղուլյանի հետ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ծառուկյանը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և գրառում կատարել:

«Այսօր այցելեցինք Ծիծեռնակաբերդ՝ մեր հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ, ովքեր 1915-ին զոհ գնացին մեր ազգի ցավոտ պատմության ամենամութ էջին:

Սերունդներ անց մենք կանգուն ենք՝ հիշելով, չմոռանալով և շարունակելով մեր ճանապարհը հպարտությամբ։ Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ։

 

Մենք հիշում ենք… չենք լռում։ Չենք մոռանում»,- գրել է հայ մարտիկը:

  • Կիսվել: