չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Արման Ծառուկյանի առաջիկա ծրագրերը

Արման Ծառուկյանի առաջիկա ծրագրերը

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը Մոսկվայում գրեփլինգի կանոններով մենամարտում բրազիլացի Պատրիկ Ֆրեյրեին հաղթելուց հետո մեկնում է ԱՄՆ։

«ԱՄՆ-ում կմարզվեմ՝ սպասելով Տոպուրիայի եւ Օլիվեյրայի մենամարտին։ Եթե նրանցից որեւէ մեկը չկարողանա մասնակցել մենամարտին, ես կփոխարինեմ։ Դրանից հետո եթե UFC-ն տան ինձ Դեն Հուքերին կամ Ջասթին Գեթժիին, ապա կմենամարտեմ օգոստոսին կամ սեպտեմբերին։ Արդեն տարվա վերջում կմենամարտեմ տիտղոսի համար։

Պարապ չեմ մնա։ Ամենայն հավանականությամբ կմենամարտեմ Հուքերի հետ, քանի որ կարծում եմ՝ UFC-ն Գեթժիի համար նախատեսել է Փեդի Փիմբլեթի հետ մենամարտ»,- ասել է Ծառուկյանը gadzhievkamil յութուբյան ալիքի եթերում։

Այս տարվա հունվարին ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ մենամարտից վնասվածքի պատճառով հրաժարվելուց հետո Արման Ծառուկյանը UFC-ում մենամարտ դեռ չի անցկացրել։

  • Կիսվել: