ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ինձ հետ ոչ ոք չի ուզում մենամարտել․ Արման Ծառուկյան

Ինձ հետ ոչ ոք չի ուզում մենամարտել․ Արման Ծառուկյան

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC-ի դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը JAXXON PODCAST YouTube-յան ալիքին տված հարցազրույցում վստահեցրել է, որ ինքն է ամենավտանգավոր մարտիկը թեւթեւ քաշային կարգում։

 «Ինձ հետ ոչ ոք չի ուզում մենամարտել, որովհետեւ ես ամենավտանգավոր մարտիկն եմ թեթեւ քաշային կարգում։ Օլիվեյրան, Տոպուրիան, բոլորը ցանկանում են պայքարել գոտու համար։ Պատրաստ եմ հաջորդ մենամարտում կռվել գոտու համար», - ասել է Ծառուկյանը:

Արման Ծառուկյանը հունվարին մեջքի վնասվածքի պատճառով վերջին պահին հրաժարվել էր UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ տիտղոսային մենամարտից։ 

 
 

  • Կիսվել: