երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
Արայիկ Հարությունյանը պարգևատրվեց` Համահայկական 8-րդ խաղերը լավագույնս կազմակերպելու և համակարգելու համար

Արայիկ Հարությունյանը պարգևատրվեց` Համահայկական 8-րդ խաղերը լավագույնս կազմակերպելու և համակարգելու համար

Համահայկական ամառային 8-րդ խաղերի կառավարման կազմկոմիտեի նախագահ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն արժանացավ պարգևի: Այն հանձնեց  Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի որոշմամբ` Համահայկական ամառային 8-րդ խաղերը լավագույնս կազմակերպելու, համակարգելու, օժանդակելու համար Արայիկ Հարությունյանը պարգևատրվեց համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի բարձրագույն` «Պատվո նշան» շքանշանով:

  • Կիսվել: