Արայիկ Հարությունյանը պարգևատրել է պատանիների ծանրամարտի աշխարհի առաջնության մեդալակիրներին
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը դրամական պարգևներ հանձնեց պատանիների աշխարհի առաջնության մեդալակիրներին ու թիմի ավագ մարզչին, իսկ ծանրորդների անձնական մարզիչներն արժանացան նվերների:
Ֆեդերացիայի նախագահը պատանեկան հավաքականի անդամների ու մարզչական շտաբի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար:
«Պատանիների ու երիտասարդների արդյունքները կարևոր են այնքանով, որքանով ապահովում են թիմում սերնդափոխությունն ու հաջորդականությունը: Ինչու ոչ, նաև մրցակցություն են ապահովում, իսկ սպորտում մրցակցությունը շատ կարևոր է»,-ասաց Հարությունյանը:
Ֆեդերացիայի կողմից պարգևատրվեցին պատանիների աշխարհի առաջնության չեմպիոն Գրիգոր Ղազարյանը ու նրա անձնական մարզիչ Արմեն Մկրտչյանը, աշխարհի առաջնության փոխչեմպիոն Հարություն Հովհաննիսյանն ու անձնական մարզիչ Մհեր Պողոսյանը: Ինչպես նաև պատանիների հավաքականի ավագ մարզիչ Երվանդ Կիրակոսյանը:
Պարգևատրությունը կատարվում բացառապես ֆեդերացիայի կողմից: