ԱՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները․ նոր վարկանիշ
Transfermarkt-ը թարմացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդի տրանսֆերային արժեքը նվազել է՝ 200 միլիոն եվրոյից 180 միլիոն։
Այս պահին նորվեգացի ֆուտբոլիստն ամենաթանկարժեքն է ԱՊԼ-ում, սակայն արդեն զիջում է աշխարհում ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշում առաջին տեղը Վինիսիուս Ժունիորին (200 մլն եվրո այս պահին, Իսպանիայում հանդես եկող ֆուտբոլիստների նմանատիպ վարկանիշը դեռ չի թարմացվել)։
ԱՊԼ-ում երկրորդն այս ցուցանիշով «Արսենալի» ֆուտբոլիստ Բուկայո Սական է՝ 150 եվրո եվրո։ Նրան հաջորդում են Դեկլան Ռայսը «Արսենալից», Ալեքսանդր Իսակը «Նյուքասլից», ինչպես նաև Քոուլ Պալմերը՝ «Չելսիից»՝ 120-ական մլն եվրո տրանսֆերային արժեքով։
ԱՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները․