Անսպասելի․ Ռեալի առաջատարներից մեկը կարող է բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումը
Մադրիդի «Ռեալը» շարունակում է նախապատրաստվել Լա լիգայի 34-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ հանդիպմանը, որը կկայանա կիրակի՝ մայիսի 4-ին։
Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը ուրբաթ օրը չի մարզվել ընդհանուր խմբի հետ։
Բելինգհեմը մարզվել է անհատական ծրագրով՝ ակումբի մարզաբժշկական կենտրոնում։ Իսպանական AS պարբերականի տեղեկություններով՝ նրա մասնակցությունը առաջիկա հանդիպմանը կասկածի տակ է։ Այս պահին հայտնի չէ նաև, թե որքան լուրջ են անգլիացու առողջական խնդիրները։
Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» – «Սելտա» հանդիպման մեկնարկային սուլիչը կհնչի կիրակի՝ Երևանի ժամանակով 16:00-ին։