ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Աննա Ամրոյանը` ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Աննա Ամրոյանը` ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Մոլդովայում շարունակվում է Եվրոպայի առաջնությունը, որտեղ ապրիլի18-ին պայքարի մեջ մտան 76 կգ քաշային կանայք:

Հայաստանի կանանց ընտրանու անդամ Աննա Ամրոյանը պոկում վարժության ժամանակ բարձրացրեց 95 կգ և 100 կգ: Հրում վարժությունում Ամրոյանը բարձրացրեց 126 կգ ու 131 կգ: Այս վարժությունում Աննան նվաճեց բրոնզե մեդալ: Երկամարտի 231 կգ արդյունքով` Ամրոյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է:

Հայաստանի հավաքականից Միլենա Խաչատրյանը պոկեց 95 կգ: Հրում վարժությունում Խաչատրյանը հաջորդաբար բարձրացրեց 121 կգ, 128 կգ, 131 կգ: Այս ձևում Միլենա Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 226 կգ արդյունքով` Միլենան 6-րդն է:

Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է:

 

  • Կիսվել: