Ադրբեջանցի մարզիկի հետ գոտեմարտելիս Գևորգ Հարությունյանը կոտրել է արմնկային ոսկորը և շարունակել գոտեմարտել մինչև վերջ
Բացառիկ կամային հատկություններով օժտված մարդ, որի անունն է Գեւվորգ Հարությունյան։ Ադրբեջանցի մարզիկի հետ գոտեմարտելիս կոտրում է արմնկային ոսկորը եւ շարունակում գոտեմարտել մինչեւ վերջ, միայն մրցավարական անարդար վերաբերմունքի արդյունքում պարտվում։ Այս մասին ասված է Արարատի ըմբշամարտի ակումբի տարածած հայտարարության մեջ։
Այնուհետեւ կոտրած արմունկով անտեսելով ցավերը շարունակում պայքարել բաղձալի բրոնզե մեդալի համար՝ հաղթելով Ասիայի չեմպիոնին ղազախ եւ վրացի մրցակիցներին եւ վաստակում իր բաժին մեդալը։
Սա բացառիկ նաեւ հայրենասիրության դրսեւորում է, որ ամեն գնով ցանկացել է անել մեր սանը այն է հայոց եռագույնը բարձրացնել Բաքվում ,որը նրան հաջողվել է։
Գեւորգին ցանկանում ենք շուտափույթ ապաքինում եւ վերադարձ մարզումային պրոցեսին։



