ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի Գրան պրիի 2-րդ փուլի կարճ ծրագրում

Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի Գրան պրիի 2-րդ փուլի կարճ ծրագրում

Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն ազգությամբ հայ Ադելիա Պետրոսյանը Կազանում ընթացող Ռուսաստանի Գրան պրիի 2-րդ փուլում լավագույն արդյունքն է ցույց տվել կարճ ծրագրում, հայտնում է championat.com-ը:

Նշվում է, որ 17-ամյա մարզուհին իր ելույթի համար ստացել է 85,67 միավոր։

«Անհանգստանում էի, չգիտեի՝ ինչու: Մտածում էի, թե ինչ չպետք է անեմ: Հիմա ավելի լավ է: Կուզենայի զբոսնել Կազանով, վաղը նախատեսում եմ հանդիպել ընկերոջս։ Եթե վաղը ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես պլանավորել եմ, ապա ես ամբողջ սրտով կգնամ զբոսնելու»,-Առաջին ալիքի եթերում ասել է Պետրոսյանը։

 

  • Կիսվել: