ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ադելիա Պետրոսյանը ՌԴ գեղասահքի գրան պրիի կարճ ծրագրից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Ադելիա Պետրոսյանը ՌԴ գեղասահքի գրան պրիի կարճ ծրագրից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն ազգությամբ հայ Ադելիա Պետրոսյանը Մոսկվայում անցկացվող Ռուսաստանի Գրան պրիի չորրորդ փուլում կարճ ծրագրից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը, տեղեկացնում է Sport.ru-ն:

Նշվում է, որ նրա ելույթը գնահատվել է 86,37 միավոր։ Դարյա Սադկովան 71,59 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Քսենյա Գուշչինան, որը հավաքել է 71,02 միավոր։

  • Կիսվել: