ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԱԱ. Հայաստանի հավաքականը պարտվեց Քուվեյթին՝ 4:5 (տեսանյութ)

ԱԱ. Հայաստանի հավաքականը պարտվեց Քուվեյթին՝ 4:5 (տեսանյութ)

Երեւանում անցկացվող տափօղակով հոկեյի տղամարդկանց աշխարհի չորրորդ դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը երրորդ տուրում մրցեց Քուվեյթի հետ, հայտնում է sport.news.am-ը:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 4:4 հաշվով: Ավելացված ժամանակում քուվեյթցիները հաթեցին 5:4 հաշվով: Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը տարավ աշխարհի առաջնությունում:

Օրվա մյուս հանդիպումներում Ինդոնեզիան 7:4 հաշվով հաղթեց Մալայզիային, Ուզբեկստանը 20:0 հաշվով ջախջախեց Իրանի թիմին:

Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 24:3 հաշվով հաղթել էր Մալայզիայի թիմին, երկրորդ տուրում՝ բուլիտներով 3:2 հաշվով առավելության էր հասել Ուզբեկստանի նկատմամբ: 

 
 

  • Կիսվել: