չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
8th Sharjah Masters-ում գրոսմայստեր Շանթ Սարգսյանը զբաղեցրել է մրցանակային 5-րդ հորիզոնականը

8th Sharjah Masters-ում գրոսմայստեր Շանթ Սարգսյանը զբաղեցրել է մրցանակային 5-րդ հորիզոնականը

Շարժայում ավարտվել է 8th Sharjah Masters 2025 շախմատի միջազգային մրցաշարը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Մրցաշարի Ա խմբում (2500+ վարկանիշ ունեցող շախմատիստներ) մասնակցել է 31 երկրի 82 շախմատիստ:

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և զբաղեցրել մրցանակային 5-րդ հորիզոնականը:

Լավագույն եռյակը ունեցել է հետևյալ տեսքը.

1-ին տեղ՝ Անիշ Գիրի (Նիդերլանդներ),

2-րդ տեղ՝ Ալեքսանդր Ինջիչ (Սերբիա),

3-րդ տեղ՝ Նոդիրբեկ Աբդուսատորով (Ուզբեկստան):

  • Կիսվել: