հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
7 երկրների ֆուտբոլի լրագրողական թիմեր կմասնակցեն Gyumri Cup 2025-ին

7 երկրների ֆուտբոլի լրագրողական թիմեր կմասնակցեն Gyumri Cup 2025-ին

Գյումրիում հունիսի 13-15-ը կանցկացվի լրագրողական թիմերի ֆուտբոլային միջազգային մրցաշար՝ Gyumri Cup 2025։

Հունիսի 14-ին Գյումրիի քաղաքային մարզադաշտում ուժերը կչափեն Վրաստանի, Ռումինիայի, Իսրայելի, Մոլդովայի, Հունգարիայի, Ղազախստանի, ինչպես նաև Հայաստանի լրագրողների հավաքականը և Գյումրի թիմը։

Խաղերի մուտքն անվճար է։ Մրցաշարի հանդիսավոր մեկնարկը՝ ժամը 10։00-ից։

Մրցաշարի կազմակերպիչը «Սպորտ մեդիա» մարզական լրագրողների հայկական ասոցիացիան է, գլխավոր հովանավորներն են YoHealth հավելվածը եւ Գյումրիի ՄԵՆՔ-ը։ Միջոցառման անցկացմանն աջակցել են «Շիրակ» եւ «Նոան» ֆուտբոլային ակումբները, ինչպես նաև TMG MEDIA School-ը:

  • Կիսվել: