ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
7-12-րդ դասարանների աշակերտների բազկամարտի և հրաձգության եզրափակիչ փուլի մրցումներ. սպարտակիադա

7-12-րդ դասարանների աշակերտների բազկամարտի և հրաձգության եզրափակիչ փուլի մրցումներ. սպարտակիադա

7-12-րդ դասարանների աշակերտների Սպարտակիադայի ծրագրով կայացել են բազկամարտի և հրաձգության հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները, որոնց մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների ուժեղագույն դպրոցականները:

Բազկամարտի մրցումներում թիմային 1-ին տեղը զբաղեցրել է Երևան քաղաքի թիմը, 2-րդ լավագույն արդյունքը ցույց է տվել Կոտայքի մարզի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Շիրակի մարզի թիմը:

Սպարտակիադայի արդյունքներով աղջիկների անհատական պայքարում տարբեր քաշային կարգերում 1-ին մրցանակային տեղը զբաղեցրել են Անի Դավթյանը, Անժելա Տերյանը (Կոտայքի մարզ), Գոհար Մելքոնյանը (Վայոց ձորի մարզ) և Էլեն Հովհաննիսյանը (Երևան )։

Տղաների անհատական պայքարում 1-ին մրցանակային տեղեր են գրավել Դավիթ Հարությունյանը, Վահագն Իրիցյանը (Սյունիքի մարզ), Հարություն Բեգինյանը (Տավուշի մարզ), Արթուր Բաբայանը (Արարատի մարզ), Սպարտակ Արշակյանը (Արմավիրի մարզ) և Գեղամ Խաչատրյանը (Երևան)։

Հրաձգության մրցումներում թիմային 1-ին տեղը զբաղեցրել է Տավուշի մարզի թիմը, 2-րդ տեղը գրավել է Արմավիրի մարզի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Կոտայքի մարզի թիմը։

Աղջիկների անհատական պայքարում 1-ին տեղը զբաղեցրել է Վայոց ձորի ներկայացուցիչ Մարիաննա Մկրտչյանը (Վայոց ձորի մարզ), 2-րդ տեղում Աքսաննա Արարուճյանն է (Գեղարքունիքի մարզ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Անի Հակոբյանը (Տավուշի մարզ)։

Տղաների պայքարում 1-ին տեղը գրավել է Ատոմ Անդրեասյանը (Տավուշի մարզ), 2-րդ տեղը զբաղեցրել է Արամ Ավագյանը (Երևան), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Նորիկ Բեյբությանն Արագածոտնի մարզից:

Սպարտակիադայի ծրագրով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մարզերը և մարզիկ-մարզուհիները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատատասխան հավաստագրերով, մեդալներով, հուշանվերներով և գավաթներով:

  • Կիսվել: