«Զվարթնոցում» վայրէջք է կատարել Թեհրան-Երևան երկրորդ հատուկ չվերթը
«Զվարթնոց» օդանավակայանում քիչ առաջ վայրէջք է կատարել Թեհրան-Երևան երկրորդ հատուկ չվերթը. 80 քաղաքացի տեղափոխվել է Հայաստան։
Ինչպես նախորդ չվերթի ժամանակ, այս անգամ ևս ուղևորների ջերմաչափում է իրականացվել։
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին առաջին հատուկ չվերթով Իրանից Հայաստան էր տեղափոխվել 52 քաղաքացի։ Նրանցից ոչ մեկը չի հոսպիտալացվել։ Գրանցվել էին միայն անձնական տվյալները՝ հետագայում տնային երկշաբաթյա հսկողություն իրականացնելու և համար։