«Զվարթնոց» օդանավակայան է ժամանել NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորների առաջին խմբաքանակը. Firebird AI մեգանախագիծը մտնում է գործնական փուլ (տեսանյութ)
Firebird AI մեգանախագիծը մտնում է գործնական փուլ:
Հունիսի 2-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը այցելել են «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ այսօր լուսադեմին ժամանել է 6144 NVIDIA Blackwell սերնդի գրաֆիկական պրոցեսորներից բաղկացած առաջին խոշոր խմբաքանակը՝ 1792 GPU, որը նախատեսված է Firebird AI մեգանախագծի առաջին փուլի իրականացման համար։



